Կարևոր իրադարձություններ

Ծառի կոտրված ճյուղերն ընկել են էլեկտրական լարերի և ավտոմեքենայի վրա

01 Սեպտեմբեր, 2019 14:56
Ծառի կոտրված ճյուղերն ընկել են էլեկտրական լարերի և ավտոմեքենայի վրա

Օգոստոսի 31-ին, ժամը 17:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի և ավտոմեքենայի վրա. ահնրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 2/7 շենքի մոտակայքում գտնվող ծառի ճյուղերը կոտրվել և ընկել են արտաքին լուսավորության լարերի, «Mercedes C» և «Lexus» մակնիշների  ավտոմեքենաների վրա:

Փրկարարները հեռացրել են ծառի կոտրված ճյուղերը:

 

Լրահոս

Դիտել ավելին