Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորում 16-ամյա տղան Toyota Rav4-ով մի քանի պտույտից հայտնվել է ձորակում. կան տուժածներ. «Shamshyan.com»

01 Սեպտեմբեր, 2019 12:52
Վայոց Ձորում 16-ամյա տղան Toyota Rav4-ով մի քանի պտույտից  հայտնվել է ձորակում. կան տուժածներ. «Shamshyan.com»
Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Սիրեկան Ա.-ն, վարելով Toyota Rav4 մակնիշի 80 PP 101 համարանիշի ավտոմեքենան, Արենի-Խաչիկ գյուղամիջյան ճանապարհի 20-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Սիրեկան Ա.-ն և ուղևոր, Խաչիկ գյուղի բնակիչ, 16-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Վիրավոր Դավիթ Հ.-ին , ով գտնվում է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին