Կարևոր իրադարձություններ

Բաթում-Երևան միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր

01 Սեպտեմբեր, 2019 11:20
Բաթում-Երևան միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ֆեյսբուքյան իր էջից հայտնել է, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր։

«Նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ը՝ միջին ծանրության։ Տուժածներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել»,- հայտնել է Նիկողոսյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին