Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը պատրաստվում է հերթական հիմնադրամը ստեղծել.«Ժամանակ»

30 Օգոստոս, 2019 09:31
Կառավարությունը պատրաստվում է հերթական հիմնադրամը ստեղծել.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է հերթական հիմնադրամը ստեղծել՝ «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ» անունով: Այս հիմնադրամին պետք է վճարումներ անեն ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, իսկ գումարը պետք է օգտագործվի ստորերկրյա ջրային պաշարները օգտագործելու համար փորված հորատանցքերը կոնսերվացնելու համար:Ստացվում է, որ մինչև հիմա Արարատյան դաշտի ընդերքը ջրազրկող հորատանցքերը կոնսերվացնելու համար ընդամենը փող չկա, մինչդեռ մենք մտածում էինք, որ դրա համար քաղաքական կամք և վճռականություն չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին