Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման մասին

28 Օգոստոս, 2019 14:01
Լիլիթ Մակունցը խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նստաշրջանից առաջ նիստ է գումարել, որից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ արձակուրդից հետո սա առաջին պաշտոնական հանդիպումն է: Քննարկվելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են իրենց օրակարգում, առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները:

Ստամբուլյան կոնվենցիայի հետաձգման պատճառներին անդրադառնալով՝ Մակունցն ասաց, որ առնվազն եթե հիշենք՝ ինչ ընթացակարգերով պիտի անցնի կոնվենցիա, ենթադրվում էր, որ այդպես էլ պիտի լինի. նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, ապա նոր կհայտնվի ԱԺ օրակարգում, այնպես որ սպասելի էր, որ շուտ չի լինի, ու զարմանալի էր՝ ինչո՞ւ է շրջանառվում սեպտեմբեր ամիսը:

 

Լրահոս

Դիտել ավելին