Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ձյուն է տեղացել

26 Օգոստոս, 2019 13:24
Վրաստանում ձյուն է տեղացել

Կազբեգիում (Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու, օգոստոսին ձյուն Է տեղացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Facebook սոցիալական ցանցի օգտատեր Նիկա Գոմիաշվիլին: Նա նաև հրապարակել Է տեսանյութ, որտեղ երևում են ձնածածկ լեռները:

Տեսանյութին կից օգտատերը թողել է գրառում. «Ձմեռը եկավ օգոստոսին՝ 25.08.2019»:

Թբիլիսիից մինչև Կազբեգի ավելի քան 153 կիլոմետր Է: Մեքենայով Կազբեգի կարելի Է հասնել 2-2,5 ժամվա ընթացքում:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին