Կարևոր իրադարձություններ

Տիեզերքից կրկնվող ազդանշաններ են լսվել

25 Օգոստոս, 2019 20:09
Տիեզերքից կրկնվող ազդանշաններ են լսվել
На Землю поступил повторяющийся сигнал из космоса

Աստղագետները լսել են տիեզերքից կրկնվող ազդանշաններ, որոնք անվանել են «արագ ռադիոառկայծումներ»: Այս տեղեկությունը հայտնվել է arXiv-ի էլեկտրոնային հրապարակումներում:

8 ռադիոառկայծում է ֆիքսվել գիտնականների կողմից: Դրանք «ֆիքսել է» ջրածնի տեղակայումը քարտեզագրող կանադական աստղադիտակը: Գիտնականները ենթադրում են, որ  ռադիոառկայծումների աղբյուրը կարող է լինել 2 նեյտրոնային աստղերի միաձուլումը կամ ինչ-որ աստղեր՝ Ծիր Կաթին գալակտիկայում: Գիտնականների մի խումբ էլ համոզված է, որ այդ ազդանշաններն արհեստական ծագում ունեն:

Շատերը թերահավատորեն են վերաբերվում տիեզերքից  լսվող ազդանշաններին: Իսկ հետազոտողների խումբը համոզված է, որ ռադիոառկայծումների հետազոտությունը կտա պատասխանը, թե ո՞րն է դրանց աղբյուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին