Կարևոր իրադարձություններ

Աբխազիայում նախագահական ընտրություններ են

25 Օգոստոս, 2019 15:45
Աբխազիայում նախագահական ընտրություններ են
Աբխազիայում, որտեղ կիրակի ընթանում են նախագահական ընտրությունները, մեկնարկել է քվեարկությունը: Այս մասին լրագրողներին հայտնել են Աբխազիայի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
 
 
Ներկայումս բարձրագույն պետական պաշտոնին հավակնում է ինը թեկնածու՝ հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ասթամուր Թարբան, «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Քվիցինիան, նախկին վարչապետ Շամիլ Ադզինբան, խորհրդարանի պատգամավոր Ալմաս Ջափուան, ԱԳ նախկին փոխնախարար Օլեգ Արշբան, «Աքզաարա» կուսակցության նախագահ եւ ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան, գործարար Ասթամուր Կակալիան, Աբխազիայի համալսարանի դասախոս Արթուր Անքվաբը:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին