Օգոստոսի 24-ին, ժամը 09:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ` կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաներից մեկի գազի բալոնի փականը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Վարդան Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Արտյոմ Ա.-ինը` բավարար: