Կարևոր իրադարձություններ

Բջջային հեռախոս գողացած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

24 Օգոստոս, 2019 19:11
Բջջային հեռախոս գողացած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Դեռևս օգոստոսի 21-ի ցերեկը, Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ գողացել էին մի քաղաքացու բջջային հեռախոսը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ներքին Չարբախի 35-ամյա մի բնակիչ:

Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 23-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին