Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ոստիկանները 6 կգ կանեփանման բույսի ցողուններ են հայտնաբերել

24 Օգոստոս, 2019 15:34
Գյումրիում ոստիկանները 6 կգ կանեփանման բույսի ցողուններ են հայտնաբերել

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 23-ին ժամը 11.30-ի սահմաններում, Գյումրիի Մազմանյան փողոցի տներից մեկի բակից, զննությամբ հայտնաբերել և առգրավվել են 6 կգ ընդհանուր կշռով կանեփանման բույսի ցողուններ:

Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը կանեփ է, ցանել և աճեցրել է ծխելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին