Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 40 չվերթ

24 Օգոստոս, 2019 10:49
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 40 չվերթ
Այսօր առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 31, չեղարկվել՝ 12 չվերթ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Яндекс.Расписание» ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 7․45-ին «Վնուկովո»-ում հետաձգվել է 6, չեղարկվել՝ 2 չվերթ։
 
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 25 չվերթ, ևս 10-ը՝ չեղարկվել։ Թե ինչն է հանդիսացել չվերթների հետաձգումների և չեղարկումների պատճառ, չի հստակեցվում։
 
«Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանների չվացուցակներում փոփոխություն տեղի չի ունեցել։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին