Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Այս տարի հանրակրթական դպրոցնե­րի տնօրենների հավաստագրման բոլոր քննություններին անխտիր մասնակցել են ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը. «Հրապարակ»

24 Օգոստոս, 2019 08:53
Այս տարի հանրակրթական դպրոցնե­րի տնօրենների հավաստագրման բոլոր քննություններին անխտիր մասնակցել են ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը. «Հրապարակ»

«Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցնե­րի տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են: Դասընթացներն ավարտած հա­վակնորդներն ամեն տարի մի քանի անգամ հնարավորություն են ունենում մասնակցելու այդ քննություններին, որ կարողա­նան մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին: 

Այս տարի հավաստագրե­րի համար քննությունները մեկ անգամ են կազմա­կերպվել և հետաքրքիր ընթացք են ունեցել՝ բո­լոր քննություններին անխտիր մասնակցել են կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանը և ԿԳԱՄ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը: 

Նախկինում նախարարության ղեկա­վար կազմը չէր մասնակցում քննություններին, դրանք շարքային միջոցառում էին համարվում: Մենք կփորձենք առաջիկայում պարզել, թե ովքեր են հավաստագիր ստացել այս տարի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին