Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

23 Օգոստոս, 2019 20:10
Քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացին իր հայտնաբերածի մասին հայտնել է ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցներին:

«Բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 79-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ամառանոցի տանիքը նորոգելիս գտել է զինամթերք: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, Ֆ1 տիպի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեկ այլ նռնակ՝ առանց պայթուցիչի, 70 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության»,- նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին