Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է թմրամիջոցների համացանցային վաճառք

23 Օգոստոս, 2019 14:52
Բացահայտվել է թմրամիջոցների համացանցային վաճառք

Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում էլ Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք:

Դեռևս այս տարվա մայիսի 12-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արաբկիրի ոստիկանները բաժին բերման էին ենթարկել երկու երիտասարդի: Նրանցից մեկի՝ մայրաքաղաքի Գալշոյան փողոցի 27-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթոցիչ՝ ՄԴՄԱ-2201 տեսակի թմրամիջոցով: Հարուցվել էր քրեական գործ:

Հետագա միջոցառումների արդյունքում Արաբկիրի քրեական հետախույզները ստացան օպերատիվ նոր տվյալներ: Օգոստոսի 21-ին մայրաքաղաքի Ճառագայթային փողոցի մի շենքի իր բնակարանից, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի: Տվյալները, որ հենց նա է համացանցի միջոցով թմրանյութ վաճառել մայիսի 12-ին բերման ենթարկված 27-ամյա երիտասարդին՝ հաստատվեցին։

Արաբկիրի քննչական բաժին ներկայացված 22-ամյա երիտասարդը խոստովանեց, որ ինտերնետային կայքերի միջոցով երեք անգամ ինքն է իրացրել վերոնշյալ թմրամիջոցը:

 

է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին