Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում կրակոցներից հայ է վիրավորվել

23 Օգոստոս, 2019 13:50
Ուկրաինայում կրակոցներից հայ է վիրավորվել

Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54 -ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Նրանք կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդամոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ իրականում հենց նա է եղել մահացու կրակոցի թիրախը:

Անդրանիկ Մարտիրոսյանը մեկուսարանի մոտ է եղել՝ որդուն՝ Արսեն Մարտիրոսյանին տեսակցելու համար, ով կասկածվում է ռազմական գործողությունների մասնակիցներից մեկի սպանության մեջ: Մինչ այս Անդրանիկ Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ մահափորձ էր կատարվել:

Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Կրակահերթի մասնակիցներին գտնելու համար հետախուզում է հայտարարված:

 

Լրահոս

Դիտել ավելին