Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հայտնաբերվել է երկբերան ձուկ

23 Օգոստոս, 2019 11:54
ԱՄՆ-ում հայտնաբերվել է երկբերան ձուկ

Ամերիկյան Փլաթսբուրգ քաղաքում ապրող ամուսինները ձկնորսության ժամանակ որսացել են արտասովոր՝ երկբերան ձուկ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Դեբի Գեդեսը պատմել է, որ Ադամի հետ ձուկ է որսացել Շապլեյն լճում: Որսն ուսումնասիրելիս հայտնաբերել են, որ ձուկն ունի 2 բերան:

Զույգը որոշել է չպահել ձկանը: Մի քանի լուսանկար անելուց հետո Դեբին ձկանը բաց է թողել: Նա պատմել է, որ չնայած տարօրինակ տեսքին՝ ձուկն ակտիվ ու առողջ է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին