Կարևոր իրադարձություններ

«Արարատ-Արմենիա»-ն 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»

22 Օգոստոս, 2019 23:09
«Արարատ-Արմենիա»-ն 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկում 2:1 հաշվով հաղթանակով ավարտեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժի»-ի հետ հանդիպումը:Հայկական ակումբը հաղթական գոլը խփեց խաղի ավելացված ժամանակի 3-րոպեին:

 Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը: Գնդակ հեղինակեց Դանել Սինանին: Հայկական ակումբը կարողացավ հաղթանակ կորզել մրցավարի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին: Հայաստանի գործող չեմպիոնի կազմում հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:
 

Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: 

 

Լրահոս

Դիտել ավելին