Կարևոր իրադարձություններ

Արտակ Սարգսյանը հարցաքննվել է

22 Օգոստոս, 2019 16:55
Արտակ Սարգսյանը հարցաքննվել է

Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում hունիսի 5–ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրերս հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը։

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակում։

Նշենք, որ Սարգսյանը նախկինում երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ երկրում չէ։

Հիշեցնենք, որ հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն բացատրություն էր տվել և հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին