Կարևոր իրադարձություններ

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առեւանգել իր 9-ամյա որդուն

21 Օգոստոս, 2019 22:59
Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առեւանգել իր 9-ամյա որդուն

Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը եւ նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը,  ապօրինի մուտք են գործել իր տուն, ապա Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային։ Սակայն երբ միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն, և նրա դուստրը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, Ա. Ղազարյանը հոր հետ հեռացել է տնից:

Ըստ աղբյուրի՝ Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է:

Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին