Կարևոր իրադարձություններ

Գազ չի լինելու

21 Օգոստոս, 2019 22:55
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Պարոնյան, Էմինի, «Դիմաց» 1-ին փողոցների  (այժմ Իսրայել Օրի), Աղայան փողոցից մինչև «Գուգարք» կինոթատրոն ընկած հատվածի առանձնատների, իսկ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Լճափնյա թաղամասի և հարակից օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին