Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    521,5
    529,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց.Նիկոլ Փաշինյան

21 Օգոստոս, 2019 19:25
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց.Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց.

Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ.Մ.-ն հետևյալ խնդրանք-պահանջով.

«Կից ուղարկում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ։ ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 մլն. դոլար ավել գումար, քան նախորդ տարի։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինը ունենալու հայտ ներկայացնել։»

Համաձայն վերոգրյալի, հայտ եմ ներկայացնում այդ գումարից իմ բաժինն ունենալու»։

Սիրում եմ մեր քաղաքացիներին. նրանք հնարամիտ են, ստեղծագործ եւ դուխով:)»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին