Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերյանում գերանդիով մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացուն. վերջինս մահացել է (տեսանյութ)

21 Օգոստոս, 2019 19:09
Նոյեմբերյանում գերանդիով մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացուն. վերջինս մահացել է (տեսանյութ)

Օգոստոսի 20-ին` ժամը 1.30-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վերք, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հաղորդումը տարածքային կարգով ոստիկանության Թումանյանի բաժին է փոխանցվել: Նոյեբերյանի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 19-ի երեկոյան կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Շնող գյուղի հանդամասում տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին:

Օգոստոսի 20-ի առավոտյան կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին: Նույն օրը՝ ժամը 16.30-ի սահմաններում, հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել: Բժիշկներին չէր հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն` վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:

 

Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն, նաև ներկայացրել, թե դեպքը որտեղ, ինչպես է եղել:

Հանագմանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին