Կարևոր իրադարձություններ

Կեղծ գումարի շրջանառման դեպք է բացահայտվել

21 Օգոստոս, 2019 16:45
Կեղծ գումարի շրջանառման դեպք է բացահայտվել

Օգոստոսի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել բանկի աշխատակից և հայտնել, որ մի քաղաքացի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է ներկայացրել:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է քաղաքացու ինքնությունը: Դավիթաշենի բնակիչ 66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին