Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն՝ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների չվացուցակներում

21 Օգոստոս, 2019 15:43
Փոփոխություն՝ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների չվացուցակներում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Գյումրու օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են եղել օգոստոսի 25-26-ի Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Այսպես, օգոստոսի 25-ին №102/103 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 9:00-ին, իսկ հակառակ ուղղությամբ՝ 23:45-ին:

№100/101 արագընթաց էլեկտրագնացքի Երեւանից մեկնելու ժամը մնում է անփոփոխ՝ 09:40, սակայն Գյումրիից այն կմեկնի 23:15-ին՝ 17:10-ի փոխարեն:

Օգոստոսի 25-ին Երեւան-Գյումրի №684 մերձքաղաքային էլեկտրագնացքը Գյումրի ժամանելու է 11:00-ին՝ 11:16-ի փոխարեն:

Իսկ օգոստոսի 26-ին չեղարկվում է №103 Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը: «ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:   

 

Լրահոս

Դիտել ավելին