Կարևոր իրադարձություններ

Սմբատ Բարսեղյանը կշարունակի մնալ կալանքի տակ

21 Օգոստոս, 2019 14:52
Սմբատ Բարսեղյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի,Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործը:

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու և անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Դատավոր Մակյանը հայտնեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:

 

Լրահոս

Դիտել ավելին