Կարևոր իրադարձություններ

Մեքենայում հայտնաբերվել է ուղևորի այրված դին. վթար Գառնու տաճարի մոտ

21 Օգոստոս, 2019 12:10
Մեքենայում հայտնաբերվել է ուղևորի այրված դին. վթար Գառնու տաճարի մոտ

Օգոստոսի 20-ին` ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի  (վարորդ՝ Նորայր Լ., ծնված 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտակա ձորակը և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Անտոն Կ.-ն (ծնված  1988 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», այնուհետև տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»:

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մյուս ուղևոր Էլինա Կ.-ի այրված դին:

Փրկարարները հրշեջ-փրկարարների հետ համատեղ իրականացրել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի՝ ամբողջովին մոխրացած դին:

 

Լրահոս

Դիտել ավելին