Կարևոր իրադարձություններ

Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

21 Օգոստոս, 2019 11:36
Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել շաուրմայի վաճառքի կետերից մեկի մոտ: Ըստ ականատեսների՝ սկզբում բարձր տոնով խոսակցություն է լսվել, ապա բազմաթիվ կրակոցներ են հնչել: Ականատեսը պատմել է նաև, որ շտապօգնության մեքենան առնվազն մեկ հոգու տարել է հիվանդանոց:

Առայժմ չճշտված տվյալներով՝ ևս մեկ հոգու տարել են մարդատար մեքենայով: Կրակոցների փաստը հաստատվել է, սակայն ոչ մի այլ տեղեկություն չի հաղորդվել:

Ոստիկանության գալուց առաջ միջադեպի բոլոր մասնակիցները փախուստի են դիմել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին