Կարևոր իրադարձություններ

Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ

21 Օգոստոս, 2019 11:27
Բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա՝ բնությանը պատճառելով 1.188.834 ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Լրահոս

Դիտել ավելին