Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերը դատարանի կողմից ճանաչվեցին իրենց հոր զոհ

21 Օգոստոս, 2019 10:41
Խաչատուրյան քույրերը դատարանի կողմից ճանաչվեցին իրենց հոր զոհ

Դատարանը Խաչատուրյան քույրերին ճանաչեց իրենց հոր զոհ: Երեք աղջիկները կարող են ազատվել նրա սպանության համար քրեական պատասխանատվությունից: Այս մասին գրում է Kommersant-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի քննիչները քույրերի պաշտպաններին են հանձնել պաշտոնական որոշումն այն մասին, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ աղջիկների հոր դեմ քրեական գործ չի հարուցվի դուստրերի հանդեպ ոտնձգություններ կատարելու համար: Այդուհանդերձ, քննությունը հաստատել է աղջիկների հանդեպ հոր կողմից դրսևորված ծաղրուծանակի փաստերը: Մեղադրյալների փաստաբանները կարծում են, որ այդ հանգամանքը կօգնի իրենց ապացուցել, որ հուսահատության հասած աղջիկներն ինքնապաշտպանվել են, այդ իսկ պատճառով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
 

Լրահոս

Դիտել ավելին