Կարևոր իրադարձություններ

Ուրուգվայի նախագահը հայտնել է, որ թոքերի քաղցկեղ ունի

21 Օգոստոս, 2019 10:27
Ուրուգվայի նախագահը հայտնել է, որ թոքերի քաղցկեղ ունի

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի թոքում չարորակ գոյացություն Է հայտնաբերվել: Նա ինքն Է հայտնել լրագրողներին:

«Ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ շերտագրական հետազոտության ժամանակ հաստատվել Է չարորակ գոյացության առկայությունն իմ աջ թոքում»,- հայտնել Է Վասկեսը, որն ինքը կրթությամբ ուռուցքաբան Է: Նախագահը, որը 79 տարեկան Է, հավելել Է, որ մեկ կամ երկու օր կմնա հիվանդանոցում լրացուցիչ հետազոտությունների անցկացման համար: Վասկեսը նշել Է, որ իրեն լավ Է զգում:

Վասկեսը երկրորդ անգամ Ուրուգվայի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2015 թվականի մարտին: Նրա առաջին մանդատը տեւել Է 2005-ից մինչեւ 2010 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին