Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը դրածոյի փնտրտուքի մեջ է. Արայիկ Հարությունյանը հարմար չէ. «Ժամանակ»

21 Օգոստոս, 2019 08:35
Բակո Սահակյանը դրածոյի փնտրտուքի մեջ է. Արայիկ Հարությունյանը հարմար չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը արդեն մեկ տարի նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է և այդ ընթացքում մի քանի թեկնածու է փոխել: Թվում էր, թե Սահակյանի համար ամենահարմար թեկնածուն պետք է լիներ իր ներկայիս խորհրդական Արայիկ Հարությունյանը, ով Սահակյանի նախագահության ընթացքում 10 տարի վարչապետ է աշխատել, իսկ մեկ տարի՝ պետնախարար:

 

Բայց Սահակյանը փնտրում է ոչ թե սոսկ իրավահաջորդի, ով կփոխարինի իրեն, այլ դրածոյի, այսպես կոչված՝ մարիոնետի: Արայիկ Հարությունյանն այդ դերի համար հարմար չէ, որովհետև ունի սեփական թիմ և քաղաքական հենարան և բացի այդ՝ ֆինանսական սեփական ռեսուրսներ ինքնուրույն գործելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին