Կարևոր իրադարձություններ

Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ»

21 Օգոստոս, 2019 08:30
Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ:

 

Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը և ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ: Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելիս են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանևսկոյի ժամանման մասին:

Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով և միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին