Կարևոր իրադարձություններ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

20 Օգոստոս, 2019 21:06
Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Օգոստոսի 20-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 107ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Կայծեր Խ.-ի (ծնված 1934 թ.) բնակարանի դուռը և խոհանոցի բազմոցին հայտնաբերել վերջինիս դին:

 

Լրահոս

Դիտել ավելին