Կարևոր իրադարձություններ

10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը

20 Օգոստոս, 2019 18:25
10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագծով միջինացված 10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախագիծը պատրաստ է, շրջանառվում է: Մեզ այն պետք է արդեն հոկտեմբերին վճարումները կատարելու համար: Նախագծի համաձայն` միջինացված 10%-ով բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ նոր բանաձև է լինելու, որով նվազագույն աշխատավարձի շեմ է լինելու 108 հազար դրամը: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից 108 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին