Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր

20 Օգոստոս, 2019 14:56
Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր

«911» ծառայությաննՕգոստոսի 19-ին, ժամը 16:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել:

Քարահունջ գյուղում խոզերի անկումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ից: Ընդհանուր առմամբ գյուղում սատկել է 200-ից ավել խոզ: Գյուղում կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են:

Մարզպետարանի Գյուղատնտեսության բաժնի պետի հաղորդմամբ 2 գյուղերում անկած կենդանիներից վերցվել են փորձանմուշներ լաբորատոր փորձաքննության ուղարկելու նպատակով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին