Կարևոր իրադարձություններ

«Պոբեդան» հերքել է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

20 Օգոստոս, 2019 11:07
«Պոբեդան» հերքել է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Քաղավիացիայի կոմիտեի հաղորդմամբ՝ «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը ետնամասով հպվել էր վազքուղուն․ տուժածներ չկան: Օդանավում եղել է 173 ուղևոր։

«Պոբեդա» ավիաընկերությունը հերքում է Գյումրիում ինքնաթիռի կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ավիափոխադրողի հայտարարությանը:

«Գյումրիում վայրէջքից հետո կատարված զննությամբ հայտնաբերվել է պոչային հատվածի վնասվածք, ինչը տեղի է ունեցել երկրորդ շրջան անցնելու ժամանակ, սակայն կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ արդեն պահուստային օդանավ են ուղարկել Գյումրի՝ այն ուղևորների համար, որոնք պետք է թռիչք կատարեն հետադարձ չվերթով:

 

Լրահոս

Դիտել ավելին