Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է Նանա Գնդոյանը. «Հրապարակ»

20 Օգոստոս, 2019 08:43
 Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է Նանա Գնդոյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։

Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետեւ դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել, եթե նման բան լինի, բնականաբար, դա կհայտարարվի»։ Նշենք, որ Նանա Գնդոյանն աշխատել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախկին իշխանության նախարարների՝ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի եւ հեղափոխությունից հետո՝ Դավիթ Տոնոյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին