Կարևոր իրադարձություններ

«Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը ետնամասով հպվել է վազքուղուն. տուժածներ չկան

19 Օգոստոս, 2019 23:22
Հեղինակ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռը ետնամասով հպվել է վազքուղուն. տուժածներ չկան

Սույն թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 21։04-ի սահմաններում, «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Օդանավում եղել են 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով։
 

Լրահոս

Դիտել ավելին