Կարևոր իրադարձություններ

Սև ծովի վրաստանյան ափին 3-4 բալանոց փոթորիկ է

19 Օգոստոս, 2019 20:20
Սև ծովի վրաստանյան ափին 3-4 բալանոց փոթորիկ է

Այսօր առավոտյան Վրաստանի Սևծովյա շրջանում փրկարարները, հատուկ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ջրահեղձությունից փրկել են 6 մարդու: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ:

«Սև ծովի ափին՝ Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի տարածքում, 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Ծով մուտք գործելը խստիվ արգելվում է: Տեղադրված են լողալն արգելող կարմիր դրոշներ, փրկարարները հորդորում են հանգստացողներին չմտնել ծով, կատարել փրկարարների հրահանգները»,- ասված է հայտարարությունում:

Ծով մտնելու թույլտվության դեպքում ափին կտեղադրվեն սպիտակ դրոշներ:

 

Լրահոս

Դիտել ավելին