Կարևոր իրադարձություններ

Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԳՄՍ նախարարություն

19 Օգոստոս, 2019 18:08
Հեղինակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա.  ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել դիպլոմների տրամադրման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«Ավարտական դիպլոմների տրամադրման հետ կապված որևէ խնդիր չկա: Ի պատասխան բուհերից մեկից ստացված բողոքի, թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը չի տրամադրում շրջանավարտների ավարտական դիպլոմները, հարկ ենք համարում պարզաբանել, որ ավարտական քննություններում դրական գնահատական ստացած ուսանողներին պետական նմուշի դիպլոմներ հանձնում են բուհերը, այլ ոչ թե նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարությունն ընդամենը հաստատում է բուհերի ներկայացրած ցուցակները, որին հաջորդում է պետական նմուշի դիպլոմների բացթողնման գործընթացը:

Իրականությանը չեն համապատասխանում նաև լուրերը, թե դիպլոմները ժամանակին չհանձնելու պատճառը նախարարության աշխատակիցների արձակուրդում գտնվելն է: Այն պահին, երբ բուհերը դիմել են ավարտական դիպլոմները ստանալու համար, պատշաճ կարգով դրանք տրամադրվել են: Այս պահի դրությամբ որևէ բուհի հետ կապված նման խնդիր չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին