Կարևոր իրադարձություններ

Շվեյցարական կործանիչներն ուղեկցել են Պուտինի պատվիրակության ինքնաթիռը

19 Օգոստոս, 2019 17:52
Շվեյցարական կործանիչներն ուղեկցել են Պուտինի պատվիրակության ինքնաթիռը

Այսօր մեկօրյա այցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի Ֆրանսիայում և բանակցություններ կվարի Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ:

Փարիզ մեկնելու ճանապարհին Ժնևի երկնքում Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի երկու կործանիչ մի քանի րոպե ուղեկցել է ՌԴ նախագահի պատվիրակությանը և այցը լուսաբանող լրագրողներին տեղափոխող ինքնաթիռը:

Օդանավում է եղել նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վայրէջքից հետո Պեսկովը հայտնել է, որ նման բան նախկինում էլ է տեղի ունեցել, և Կրեմլը նոտա է ուղարկել Շվեյցարիային: Մոսկվային պատասխանել են, որ դա հյուրընկալության դրսևորում է:

Կրեմլը հայտնել է, որ Պուտինը և Մակրոնը կքննարկեն Սիրիայում, Լիբիայում, Պարսից ծոցում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային գործարքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին