Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր. Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան

19 Օգոստոս, 2019 16:14
Պատգամավոր. Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։

«Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»,- ասել է Կարապետյանը։

Դիտարկմանը, թե եզրակացության հետ կապված խնդիրնե՞ր է տեսնում, պատգամավորն արձագանքել է. «Միանշանակ, կան բազմաթիվ խնդիրներ, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչ ռիսկեր կան, ինչպես կարելի է դրանից խուսափել»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։

 

Լրահոս

Դիտել ավելին