Կարևոր իրադարձություններ

Ընտանիքի 5 անդամներին կացնահարած ռուս երիտասարդը համակարգչային խաղերից կախվածություն է ունեցել

19 Օգոստոս, 2019 15:35
Ընտանիքի 5 անդամներին կացնահարած ռուս երիտասարդը համակարգչային խաղերից կախվածություն է ունեցել

Ուլյանովսկում ընտանիքի 5 անդամներին կացնահարած 16-ամա երիտասարդն ունեցել է համակարգչային խաղերից կախվածություն: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հաղորդել է տղայի հայրը:

«Ես նրան փող էի տալիս, տատիկն էլ իր հերթին էր միշտ գրպանը գումար դնում: Կինս միշտ ասում էր, որ նա իր մոտ եղած ամբողջ գումարը ծախսում էր համակարգչային խաղերի վրա»,- ասել է նա:

Տղամարդու խոսքով՝ վերջին անգամ ինքը որդուն տեսել է գարնանը և պատրաստվում էր հանդիպել նրա հետ օգոստոսի վերջին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին