Կարևոր իրադարձություններ

Կասպից ծովում հայտնաբերվել է ադրբեջանական «ՄիԳ-29»-ի «սև արկղը»

19 Օգոստոս, 2019 15:24
Կասպից ծովում հայտնաբերվել է ադրբեջանական «ՄիԳ-29»-ի «սև արկղը»
Կասպից ծովում հայտնաբերվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի խորտակված «ՄիԳ-29»-ի «սև արկղը», հայտնում են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
 
Ավելի վաղ ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրաններից: Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ Կասպից ծովն ընկած ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել: Մասնագետներն այժմ ուսումնասիրում են «սև արկղի» տեխնիկական վիճակը:
 
«Կործանիչի բեկորների դուրսբերումը ծովից շարունակվում է», – հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:
 

Լրահոս

Դիտել ավելին