Կարևոր իրադարձություններ

Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժ. 10․00-13.00-ն ընկած հատվածում

19 Օգոստոս, 2019 14:51
Վերին Լարսի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժ. 10․00-13.00-ն ընկած հատվածում

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10․00-13.00-ն ընկած ժամանակահատվածում։

«Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում։ Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ»,- ասված է գրառման մեջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին