Կարևոր իրադարձություններ

Պուշկինո գյուղում երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել. Shamshyan.com

18 Օգոստոս, 2019 19:58
Պուշկինո գյուղում երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել. Shamshyan.com

Օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի և ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են երեկ՝ օգոստոսի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի Գյարգյառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածների հետքեր:

Ըստ տեղեկությունների՝ Արեն Մ.-ն սպանությունը կատարելուց հետո հետքերը վերացնելու նպատակով տունը այրել է, ու արդեն դեպքի վայր ժամանած հրշեջները տան կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են կիսամոխրացած դին:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել,  երեկ՝ օգոստոսի 17-ին, դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին