Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում դեռահասը զանգվածային սպանդ է իրականացրել

18 Օգոստոս, 2019 18:01
ՌԴ-ում դեռահասը զանգվածային սպանդ է իրականացրել

ՌԴ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում դեռահասը սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին և ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նա սպանել է 3 մեծահասակի և 2 երեխայի, որից հետո վերջ տվել իր կյանքին։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։

Տարածաշրջանային դատախազությունից հայտնել են, որ տղան դպրոցում սովորել է գերազանց, եղել բազմաթիվ օլիմպիադաների մասնակից։ Նրա բոլոր ընկերները նրան բնութագրել են կենսուրախ, ընկերասեր, հավասարակշռված տղա։ Նա ոչ ոքի չի նեղացրել, սիրել է համակարգչային խաղեր։ Եղել է «դասարանի հպարտությունը» և երբեք չի հայտնվել իրավապահների տեսադաշտում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին