Կարևոր իրադարձություններ

Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում

18 Օգոստոս, 2019 17:39
Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում

Հոնկոնգում հակակառավարական ցույցերը շարունակվում են: Այսօր ևս տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են քաղաքի Վիկտորիա զբոսայգու տարածքում՝ իրենց պահանջն իշխանություններին ներկայացնելու համար, այն է՝ չեղարկել արտահանձնման օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ ցույցերն այստեղ շարունակվում են՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, չդադարող անձրևին:

Ցույցի մասնակիցները բողոքի ակցիան իրականացնում են հովանոցներով, սև անձրևանոցներով։

Նրանք հայտարարել են, որ շարունակում են բողոքի ակցիաները՝ իրենց պահանջատեր լինելն ու հաստատակամությունը ցույց տալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին