Կարևոր իրադարձություններ

Nissan Tiida-ն և Toyota Camry-ն բախվել են և հայտնվել են դաշտում. կա վիրավոր. «Shamshyan.com»

18 Օգոստոս, 2019 16:36
Nissan Tiida-ն և Toyota Camry-ն բախվել են և հայտնվել են դաշտում. կա վիրավոր. «Shamshyan.com»

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 58.5-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակիշի 35 NX 657 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 04 XX 104 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

 

Լրահոս

Դիտել ավելին